Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12.00-ին, Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա «Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի մամուլի ասուլիսը

«Ազգային ճակատ»-ը նպատակ ունի համախմբելու  ազգային արժեքների և մեր ինքնության համար պայքարող գործիչներին, անհատներին և կազմակերպություններին, հանուն միասնական ազգային պետության կայացման: Այս մասին առավել ընդարձակ, ինչպես նաև կազմակերպության նպատակների,  տեսլականների,  երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ  իր դիտարկումները կներկայացնի բանախոսը:

Ասուլիսին ներկա կլինեն նաև «Ազգային ճակատ» կազմակերպության խորհրդի  անդամները.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռազմաքաղաքական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու,  ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյան:

Հայագիտության ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու,  գրականագետ Սերժ Սրապիոնյան:

Մշակութային ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու, մշակույթի գործիչ Վաչե Հովեյան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրավական ոլորտին առնչվող ծրագրերի պատասխանատու,  իրավագետ Վահե Հովսեփյան:

Երիտասարդական ծրագրերի պատասխանատու  Կառլեն Հակոբյան:

Արտաքին քաղաքականությանն առնչվող ծրագրերի պատասխանատու,  դիվանագետ Խորեն Տերտերյան:

Հարգանքով՝ «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպություն:

Հեռ. +37455501155

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով