Փաշինյանի հին ստերը Update են լինում,նա ներկայացրեց 2050թ-ի ռազմավարական գյուլնազ տատու հեքիաթի երկրորդ հատորը.Հովհաննես Խաչատրյան

2.5 տարում Փաշինյանը կամ մոռանում է իր տված խոստումները կամ անում է իր խոստումների լրիվ հակառակը:Խոստացել էր բացահայտել մարտի 1-ը,բայց նա այդ ամենին տվեց քաղաքական հետապնդում խառնելով ամեն ինչ իսկ գործը մնաց փակուղում:Չհանվեցին արագաչափերն ու կարմիր գծերը փոխարենը ավելի շատացան:Խոստացել էր իջեցնել գազի ու լույսի գինը,բայց մինչ օրս նման բան չի եղել:Տաքսու վարորդներին խոստացել էր հանել լիցենզիան,բայց քննարկվում է մի օրինագիծ,որով լիցենզիան կդառնա 100հզ դրամ:Իբրև թոշակներն ու աշխատավարձները պետք է ամեն տարի բարձրանային,փոխարենը նա բարձրացրեց իր նախարարների աշխատավարձը,բարձրացրեց իր պատգամավորների պարգևավճարները:Թե բա պետք է ներգաղթ լիներ,բայց ի՞նչ ենք մենք տեսնում,մարդիկ ցանկանում են ժամ առաջ արտագաղթել:
Այս շարքը շարունակական է,բայց ամենա անհեթեթը այն է,որ նա լուրջ դեմքով խոստումներ է տալիս 2050 թվականի համար:Վերջերս բոլորիդ էլ ուղղարկում են ընկերության հայտեր իբրև դուք ունեք մեծ ժառանգություն,բայց այդ ամենին հասնելու համար դու պետք է թղթաբանության համար վճարես 1000 դոլար,որպեսզի չկորի այդ ամենը այս ամենը շատ նման է Նիկոլի վարած քաղաքականությանը:Եթե կարճ ապա Նիկոլը այսօր օգտագործում է ավանտյուրիստների ոճը:
Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով