Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ օրակարգ թելադրողի դերում․ Տիգրան Աբրահամյան

Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Առհասարակ հանրային կապերի ապահովման տեսանկյունից, օպերատիվ, մատչելի, համակողմանի տեղեկատվական գործողությունների իրականացումը միայն տեղեկատվական ռիսկերը չեզոքացնելու գործառույթ չէ իրականացնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեզ առաջադրած տեղեկատվական պայքարն ունի խաղի իր կանոնները, դրանց գործիքակազմին, ոճին, հնարքների մեծ մասին տարբեր ժամանակներում առնչվել ենք և դրանց հակազդելու բավականին արդյունավետ միջոցներ կան:

Տարբեր լսարանների, թիրախների ուղղությամբ աշխատանքը պետք է ակտիվացնել, Հայաստանի և Արցախի ցանկացած քայլ, գործողություն դարձնել ընկալելի, ժամանակին հակազդել մեզ ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ լինել նախաձեռնողի՝ օրակարգ թելադրողի դերում»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով