Մեզ թիկունք են Արդարությունը, Հայրենիքը, Աստված: Ուրեմն՝ Հաղթանակն այլընտրանք չունի

Պատերազմ է:
Առաջին անգամը չէ ոչ անցած երեսուն տարիներին, ոչ էլ մեր պատմության ողջ ընթացքում: Եվ առաջին անգամը չէ, որ ազգովի ոտքի ենք կանգնել՝ մեր տունը, մեր երեխաներին, մեր ապագան պաշտպանելու:
Պատմությունն է վկայում՝ երբ ազգովի ենք ելնում՝ հաղթում ենք:
Հիմա էլ այդպես է:
Բանակը թշնամուն մահացու հակահարված է տալիս ռազմաճակատի ողջ երկարությամբ, կամավորական ջոկատներն արդեն առաջին գծում են, մոբիլիզացված է ողջ քաղաքացիական բնակչությունն՝ իր ենթակառուցվածքներով, մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները:
Մենք միասնական ենք:
Մեզ թիկունք են Արդարությունը, Հայրենիքը, Աստված: Ուրեմն՝ Հաղթանակն այլընտրանք չունի:
Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, հիմա էլ պատրաստ և արժանի լինենք մեր Հաղթանակին:
Աստված մեզ պահապան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով