Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագրիրը

ℹ️ Շահառու հանդիսացող ընկերություններին կտրամադրվի 2020 թ․ ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 %-ի փոխհատուցման միջոցով աջակցություն։ Փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ:

Շահառու կարող են հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսավարողները, որոնք

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը,
 կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել,
 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 %-ը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների հետ անկանխիկ վճարումներով՝
? զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և
? զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ,
? կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ,
? օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ, կամ կազմակերպություններ
 ունեցել են բարվոք վարկային պատմություն
 ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով,
 ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով