Իշխան Զաքարյանը հրաժարվել էր ԱԱԾ-ում բացատրություն տալուց.«Փաստինֆո»

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն ԱԱԾ-ում բացատրություն չի տվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 14-ին Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու հողատարածքի ձեռքբերման օրինականությունը ստուգելու համար Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրվել է ԱԱԾ։ ԱԱԾ է հրավիրվել ոչ միայն Զաքարյանը, այլև՝ գործին առնչվող այլ անձինք։ ԱԱԾ-ից այլ մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, որ ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաբան Գեղամ Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Զաքարյանը հրաժարվել է բացատրություն տալուց՝ օգտվելով իր իրավունքներից։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Զաքարյանի մասնակցությամբ դեռևս որևէ գործողություն չի եղել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով