«Հայոց Արծիվների» կոչը. ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին

Կո՛չ  եմ անում ինչպես 1992-1994թթ-ին արցախյան պատերազմի, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից մարտական իմ բոլոր եղբայրների՛ն և քույրերի՛ն, Քրիստոնյա բոլոր հոգևորականների՛ն, հայրենաշունչ երիտասարդների՛ն և ուսանողների՛ն, հայրենաբույր նորապսակների՛ն, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հին և նոր արծիվ անդամների՛ն, հայոց պետության սահմաններն անցած 28 տարիներին անառիկ պահպանած և ազգային բանակից արդեն զորացրված ազգապահ  հայորդիների՛ն, կրթության, գիտության, արվեստի, մշակույթի, գրականության, սպորտի նվիրյալ գործիչների՛ն, մարզական բոլոր ընտանիքների՛ն, Աստվածահաճո  առաքելություն  իրականացնող մանկավարժների՛ն և բժիշկների՛ն, օրենսդիր և գործադիր մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և մասնավոր համակարգում ծառայող և աշխատող  գաղափարական և ազնվաբարո  բոլոր քաղաքացիների՛ն, ընտանիքապաշտ ծնողների՛ն, վաստակաշատ թոշակառուների՛ն, գործազուրկ իմ եղբայրների՛ն և քույրերի՛ն, արդարության և ճշմարտության բոլոր մարտիկների՛ն`  անաչառ լրագրողների՛ն, աշխարհասփյուռ  հայերի՛ն. առանց  վարանելու՝ սույն թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ՝ ԺԱՄԸ 17:00-ԻՆ, ԵՐԵՎԱՆ քաղաքի ԱԶԱՏՈւԹՅԱՆ (Օպերայի) հրապարակում անձամբ մասնակցե՛ք կայանալիք հավաքին (միտինգին)՝ ՁԵՐ կողմից հիմնադրելով «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» Ազգային Շարժում. միահամուռ ուժերով ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին և ձևավորենք Հայաստանի նոր՝                             ազգային-պետական իշխանություն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՄԵՐ  ՀԱՎԱՏՔՆ  ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ Է,

ՄԵՐ  ԸՆԹԱՑՔՆ՝  ԱՆԿԱՍԵԼԻ՛,

ՄԵՐ  ՀԱՂԹԱՆԱԿՆ՝  ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՛:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«ԱՍՏՎԱ՛Ծ,  ՀԱ՛Յ ԱԶԳ,  ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով