Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 295, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 295 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 671-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 925 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 283 է: Առ այսօր մահվան ընդհանուր դեպքերի թիվը 1208 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 231, փաստացի բուժվողներինը՝ 3232 (մեկ օրում ավելացել է 131-ով): Մեկ օրում արվել է 4319 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 252 158 թեստ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով