Արցախում հաստատվել է COVID-19-ի 4 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկը Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից:

Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր: Առողջացել է 10 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել: Մինչև այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով