Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 49574 է, մահվան դեպքերինը՝ 1252

Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49574-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 957 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 295 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1252-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 52 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43665, փաստացի բուժվողներինը՝ 4657 (մեկ օրում ավելացել է 116-ով): Մեկ օրում արվել է 1935 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 286161 թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով