«Ազգային օրակարգ» կուսակցության անդամներն ու աջակիցները բողոքի ցույց են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց

Այսօր սեպտեմբերի 17-ին «Ձեռքներդ հեռու Հայ ինքնությունից և Հայագիտությունից» ընդհանուր խորագրի ներքո «Ազգային օրակարգ» կուսակցության անդամներն ու աջակիցները բողոքի ցույց են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց, որի ընթացքում մասնավորապես բարձրաձայնել են կրթության բնագավառում հետևողականորեն իրականացվող ապազգային քաղաքականության մասին, ինչպես նաև իրենց դիրքորոշումն են հայտնել երկրում տիրող բազմաբնույթ ճգնաժամի համար գործող իշխանության ամբողջական պատասխանատվության, Ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտության և ողջամիտ ժամկետներում արտահերթ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով