Այսօր գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է

Լևոն Մնացականյանը  ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 14-ին, ԼՂԻՄ Ասկերանի շրջանում: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ռազմական գործիչ է, 2015 թվականից ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ (2014):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1992 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ազատագրման մարտերում: Զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում, այդ թվում ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար։ Ստացել է մի շարք պարգևներ:

Որպես հրամանատար շատ խիստ և պահանջկոտ է ու հենց դա է պատճառը, որը նրան առաջին հերթին հարգում և սիրում են զինվորների ծնողները: Ծառայության ընթացքում որոշ զինծառայողներ հնարավոր է նեղվել են հրամանատարի խստությունից սակայն ծառայությունից հետո բոլորն էլ գնահատել են դա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհավոր ծնունդդ, պարոն հրամանատար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով