Այ Նաիրա Զոհրաբյան ջաան, խի՞ ես էթում-գալի՝ կպնում նախկիններից,խի՞ ես նենց անում

Ախր, այ Նաիրա Զոհրաբյան ջաան, խի՞ ես էթում-գալի՝ կպնում նախկիններից,խի՞ ես նենց անում, որ ամսի ութի ձեր միտինգին ես չգամ, վա՞տ կլինի, որ իմ նման տղեն կանգնի ձեր կողքը:
Խի ձեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին ի դեպ ես շատ եմ հարգում, նախկին չի՞,
էդ նախկիների օրոք չի՞ հարստացել Գագիկ Ծառուկյանը,
նախկինների ժամանակ դուք կոալիցիա չե՞ք կազմել,
կարա՞ք ասեք մի հատ զրպարտանք,որ կպցնում են նախկիններին ու չեն կպցնում Ծառուկյանին՝ առյուծների վանդակները մարդ գցել, հարկերից խուսափել, ընտրություն կեղծել, ծեծ ու ջարդ անել, ցույցերի ժամանակ կամեռաները ջարդել,….
Էս ամեն ինչը զրպարտանք ա, իրականում Նախկինները միայն կառուցել են:
Ի գիտություն բոլորին՝ ևս մի անգամ ավտարիտետնի հայտարարում եմ. ով Սերժ Սարգսյանի և Նախկինների նկատմամբ հարգալից չվերաբերվեց, ես իրանց կողքը չեմ կանգնի, ոչ էլ իրանք տեղ ունեն իմ կողքը՝ էնքան ժամանակ, քանի դեռ էդ կարծիքին են:
Ազատություն Գագիկ Ծառուկյանին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով