Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը. Tert.am

Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը` ի պատասխան վրաց-հայկական սահմանի փակ մնալու։ Ջավախքի բնակչներից մեկը Tert.am-ին հայտնել է, որ հումանիտար օգնությունը չեն կարող բեռնատարներով ուղարկել Հայաստան, որովհետև վրաց-հայկական սահմանի Նինոծմինդա անցակետը շարունակում է փակ մնալ։

«Ի պատասխան, եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատար Վրաստան չի մտնելու։ Հենց այդ պատճառով Նինոծմինդայի անցակետից տեղափոխվել ենք վրաց-թուրքական` Կարծախի անցակետ ու փակել այն, անցակետը փակ կմնա այնքան, քանի դեռ չի բացվել վրաց-հայկական սահմանը»,- ասել է անցակետում գտնվող Ա.Կ.ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքացիներից մեկն էլ նշել է, որ հումանիտար օգնությունը մի քանի բեռնատար է, ալյուր է բարձած, կարտոֆիլ և այլ մթերքներ, սակայն երեկ երկու բեռնատար ուղարկելուց հետո այսօր կրկին արգելքի են հանդիպել։

«Նախ Հայաստանն էլ անելիք ունի, սահմանը փակ է պահում, երկու քայլ է հեռու չենք կարող հասնել սահման ու կանգնել մեր եղբայրների կողքին, ցամաքը ինչո՞ւ են փակ պահում կամ Հայաստանի իշխանությունը խոսե՞ց մեկի հետ, որ սահմանը բացեն, գանք, օգնենք, կռվենք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով