«Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․․․»․ Սիրուշո

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դժվարագույն շրջան է համայն հայության համար։ Չկա մեկը, ում այս պատերազմն անմասն է թողնում:
Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել ինձ նման հարցել ուղղելու։

Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա վստահ եղեք, որ առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել, ու չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն: …Այն անհանգստությունը, որն իմ մեջ է այս օրերին՝ կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր այս պահին հարազատներ ունեն այնտեղ։

Իմ պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելու ուղղությամբ: Որևէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունեմ։

Ուժ ու եռանդ մեր բոլոր զինվորներին։
(Լուսանկարը՝ 2015թ. Արցախ)»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով