Վստահ եմ շուտով կխոսի Սերժ Սարգսյանը և ամեն բան, ամեն սխալ կարծիք կնգնի իր ճիշտ տեղը.Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը   գրում է.

«Կեղծիքների հակառակ կողմը

Հաջողվեց ձեզ հասնել ձեր նպատակին, բայց ի’նչ գնով այն վաճառեցիք ու հիմա ի’նչ գնով եք փորձում գնել այն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չի վաճառվում` Հայրենասիրությունը` մարդկային արժեհամակարգը` հավատարմությունը` մարդ լինելը։
Դուք վաճառեցիք ամբողջ փաթեթը, հավատալով գոյություն ունեցող, բայց իրենցից ոչինչ չներկայացնող ոչինչներին։
Ձեզ համոզեցին, որ վաճառեք այդ ամենն, և որոշ ժամանակ անց կստանաք այն ինչ ձեզ այսքան տարի պետք է եղել։
Իրական մյուս կողմի մասին չիմանալով գնացիք և վաճառեցիք, բայց վստահ և համոզված եղեք, որ ձեր այդ վաճառված լինելու փաստը շուտով դուք հասկանալու եք, երբ իմանաք ամբողջական իրական իրականությունը։

Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Սերժ Սարգսյանի համար րոպեների հարց էր, ընդամենը հրաման էր տրվում և ցրվում էր ամբողջ կեղծիքների հիմքով կառուցված վաճառատեղին, բայց չէ, չարվեց այդպես, որովհետև պաշտոնի մարդ չէ, ժողովուրդը իր համար բացարձակ բարձր արժեք է ու չէր կարող իրեն թույլ տալ բռնության հրաման արձակել իր ժողովրդի դեմ, բայց այսօր տեսնում ենք նման հրամաններ հենց նույն կեղծիքի վաճառատան պարագլխի կողմից։ Տիկնայք և պարոնայք, այն ժամանակ ձեզ պատերով կտայիք, բայց այսօր մի տեսակ բոլորդ լուռ եք։
Ինչևէ…

Մեզ պետք է հզոր թիկունք, և այդ թիկունքը Սերժ Սարգսյանն է։ Անկախ նրանից դուք դրանում համաձայն եք թե’ոչ։ Միակ խելամիտ լուծումը Սերժ Սարգսյանի վերադարձն է, և իր շուրջը համախմբվելն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վստահ եմ շուտով կխոսի Սերժ Սարգսյանը և ամեն բան, ամեն սխալ կարծիք կնգնի իր ճիշտ տեղը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով