Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

Վերջերս առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը խոսեց հայտնի ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» աշխատության մասին` խորհուրդ տալով այս աշխատությունը ներառել պատմագիտական առարկաների բուհական ծրագրերում: Մարկ Բլոկի աշխատությունը պատմաբաններին սովորեցնում է ինչպես ուսումնասիրել և հետազոտել պատմությունը, ինչու է կարևոր լինել անաչառ և ինչպես կեղծիքն ու սուտը տարբերել ճշմարտությունից: Գիտե՞ք, թե Տեր-Պետրոսյանի հրապարակմանն ինչպիսի արձագանքներ եղան քաղաքական և կառավարչական շրջանակներից: Ոչ մի արձագանք, զրո ռեակցիա: Որովհետև թուրք ներողների ու թուրքի դեմ ծնկած «խաղաղասերների» ռեժիմը շատ ավելի «կարևոր» գործով է զբաղված` հայկական ինքնության հետ կապված առարկաները, այդ թվում և հայոց պատմությունը, հարմարեցնում է թուրք քիրվաների քիմքին: Օկուպացված Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցը թիրախավորել է մեր ինքնության սրբության սրբոցը` լեզու և պատմություն:

Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու, հայերն իրավունք չունեն սերունդների անեծքի տակ մնալու: Նեոլիբերաստ աղբն ու թուքական գործակալան ցանցը ժամ առաջ ոչնչացնել է պետք: Կամ սրանք, կամ Հայաստանի Հանրապետությունը, երրորդ ճանապարհ չկա: Ազգային պետություն ունենալու ենք…

Եկել է վճարելու ժամանակը. Էրդողան

28.09.2020

«Հորդորում և խնդրում եմ չտրվել զգացմունքներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Հաղթանակը չի´ վաճառվում»․ Վիտալի Բալասանյան

28.09.2020

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի տարածքով․

28.09.2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորած այլասերվածների իշխանությունը երկիրը մտցրեց պատերազմի մեջ.Միհրան Հակոբյան

29.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով