Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը.Արմենակ Դանիելյան

Վերջին 2000 տարում Կովկասն ու Անդրկովկասը’ մասնավորապես Հայկական լեռնաշխարհը կռվախնձոր է եղել Թաթար֊Մոնղոլների, Թուրքերի և Պարսիկների, Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների համար, իսկ վերջին 200 տարում Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի նաև Արաբական աշխարհի և արդեն Չինաստանի համար։

Չինաստանին’ որպես նոր ձևավորվող գերտերություն ամենևին էլ ձեռնտու չէ Թուրքիայի տնտեսական ու ռազմական հզորացումը և թուրքական աշխարհի ընդլայնում դեպի արևելք։ Այս համատեքստում Իրանի և Ռուսաստանի շահերը մեկտեղվում են և համնկնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, 1918֊1920 թվականների հայ֊թուրքական ճակատամարտերի հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ իրենք կարողանան միավորովել մնացած թուրքալեզու ժողովուրդների հետ և ստեղծել ,«Մեծ Թուրան»ը, ինչի հիմնական խոչընդոտը հանդիսանում էր Հայ ժողովուրդը։

Կարծես Թուրքիայի նպատակները այսօր էլ չեն փոխվել, ինչի վառ ապացույցն է 90 ֊ականների Արցախյան պատերազմը, 2016թ.֊ի ապրիլյան քառորյա պատերազմը, որոնց ժամանակ Թուրքիան բացահայտ ռազմական և դիվանագիտական մակարդակով աջակցել է Ադրբեջանին։

Սակայն Ռուսաստանի դերը վերջին 200 տարում մեր տարածաշրջանում նշանակալից է եղել և առանցքային։
1804֊1813 ռուս֊պարսկական պատերազմ
1826֊1828 ռուս֊պարսկական պատերազմ
1877֊1878 ռուս֊թուրքական պատերազմ
3 ում էլ Ռուսական զորքերը հաղթանակներ գրանցեցին, որոնց արդյունքում և որից հետո հայ ժողովուևդը ազատվեց պարսկական և թուրքական լծից, իսկ արտագաղթած հարյուր հազարավոր հայեր հետ վերադարձան իրենց հայրենի բնօրրան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր էլ մեր տարածաշրջանում ակնհայտ մրցակցություն է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
Ուզենք թէ չուզենք տարածաշրջանային հզոր պետությունները փորձում են ուժեղացնել իրենց դիրքերը, մասնավորապես՝ Թուրքիան։ Սա հանգամանք է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։
Այս համատեքստում Թուրք֊Ադրբեջանական զորավարժությունները ուժի ցուցադրում է և զգուշացում, որ կարող են լինել զարգացումներ։ Ուստի Ռուսական ռազմաբազաները Հայաստանից հեռացնել ցանկացողներն ու պահանջողները պետք է սթափվեն և հասկանան հետևանքները։

Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը։
Ռուսական զորախումբը հանդիսանում է Հայաստանի և Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը։
Ռուսաստանը և Ռուս ազգը եղել է և մնում է Հայ ազգի բարեկամը։

Արմենակ  Դանիելյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով