«Մեզ հարկավոր է օր առաջ մեր կառավարությունն ազատագրել այս հակառուսական տարրերից….».Արմեն Ամիրջանյան

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները Հայաստանի սահմանին այդքան վտանգավոր չեն, որքան Հայաստանում Ռուսաստանի և նրա ղեկավարության դեմ տարվող, պետության կողմից հովանավորվող ատելության քարոզը:
 
Հայաստանում կա հայրենասիրություն և կա «մասնագիտացված» «հակառուսական հայրենասիրություն», որը մանսավորապես ֆինանսավորվում է հայտնի հիմնադրամների կողմից, կամ ստանում իրավաբանական ու տեղեկատվական աջակցություն: Տիգրան Խզմալյանը, Լևոն Բարսեղյանը, Նարինե Մկրտչյանը այն անձանցից են, որոնք բողոքի ակցիաներ են կամզակերպում ու իրականացնում Գյումիրում գտնվող ռուսական ռազմաբազայի դեմ և Երևանում գտնվող ՌԴ դեսպանատան առջև: Հաճախ հակառուսական հայտարարություններով են հանդես գալիս «Սասնա Ծռեր»-ը և Տիգրան Խզմալյանի ստեղծած «Եվրոպական» կուսակցության անդամները:
 
Այսպես կոչված «հեղափոխությունից» հետո, այդ գործին է լծվել նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական ռեսուրսը, որի նախկին անդամ Դավիթ Սանասարյանը «ռսի արյունոտ սապոգ»-ով հակառուսական ակցիաների հեղինակ է, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու այլ անդամենր՝ հակառուսական և հակապուտինական ակցիաների ակտիվիստներ:
 
Որոշակի հանգամանքներ վերջիններիս կաշկանդում են հանդես գալ բացահայտ հակառուսական դրսևորումներով, սակայն փոխարենն իրենց ռեսուրսներով նրանք այլ հակառուսներին աջակցում են «տակից»:
 
Իսկ այժմ տեսեք, թե ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում: Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական միասնական զորավարժությունները, որոնք ներառել են նաև ՀՀ սահմանակից Նախիջևանը: Սրանք աննախադեպ զորավարժություններ են:
 
Եթե հաշվի առնենք հունիսի կեսերին Իջևանի ուղղությամբ, Հայաստանի սահմանների նկատմամբ սանձազերծած պատերազմական գործողությունները, որ նման բան Հայաստանի սահմանների նկատմամբ չէր եղել ավելի քան 20-25 տարի՝ կա ռեալ վտանգ, որ այս զորավարժությունները հիրավի կարող են վերաճել նաև չհայտարարված պատերազմի:
 
Բարեբախտաբար, Հայաստանում էլ լայնածավալ զորավարժություններ է սկսել նաև Հայաստանի սահմանը հսկող ռուսական ռազմաբազան է պատրաստ անհրաժեշտ պահին հակահարված տալ հակառակորդին:
 
Ադրբեջանը լուրջ ռազմական դաշնակից է տեսնում Թուրքիային և պատրաստ է նրա հետ միասին հարձակվել Հայաստանի վրա, իսկ ի՞նչ ենք անում դրա փոխարեն մենք:
 
Սեպ ենք խրում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությանների միջև: Ինչի՞ համար:
 
Իրականում դա մենք չենք և դա մեր ուզածը չէ, քանի որ նման բան կարող է և ուզում է միայն հայ ազգի թշնամին:
 
Ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ Հայաստանից ռուսական բանակի հեռացումը՝ դա մահ է:
Մեզ հարկավոր է օր առաջ մեր կառավարությունն ազատագրել այս հակառուսական տարրերից և նաև քաղաքական դաշտը մաքրել նմաններից, քանի որ այս հակառուսական ձեռառնական լկտի քարոզը, պառակտիչ գործունեությունը, թույնն ու թարախը, Հայաստանի համար ավելի վտանգավոր են, քան Ադրջեջանի և Թուրքիայի համատեղ ագռեսիան:
 
Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները Հայաստանի սահմանին և նաև հնարավոր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ վտանգավոր չեն, քանի որ Հայաստանի կողքին կա Ռուսաստանի նման ռազմավարական գործընկեր, սակայն Հայաստանում Ռուսաստանի և նրա ղեկավարության դեմ տարվող, պետության կողմից հովանավորվող ատելության քարոզը կասկածի տակ է դնում այս դաշինքի հետագա ընթացքը և Հայաստանը մատնում պատերազմական աղետի:

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ  Արմեն Ամիրջանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով