ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վերաքննիչ բողոքը՝ պատգամավորական մանդատը ստանալու վերաբերյալ

Որպես ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ խմբակցության անունից հունիսի 22-ին դիմել էի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով սահմանված ընթացակարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

«Հանձնաժողովը հուլիսի 08-ին որոշմամբ մերժել է վերոնշյալ դիմումը՝ եզրափակիչ մասում նշելով, որ իր որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստանալով վերոնշյալ մերժումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այն սահմանված կարգով և ժամկետում բողոքարկել է վարչական դատարան։

Դատարանը հուլիսի 22-ին մերժել է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, որ ԱԺ խմբակցությունը վարչական դատարան դիմող սուբյեկտ չի կարող համարվել։

Վարչական դատարանի նշված որոշումը հուլիսի 31-ին մեր կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն օգոստոսի 20-ին վարույթ է ընդունել մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Գործի հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք համապատասխան ակտերն ստանալուց հետո»,- ասված է Մարուքյանի գրառման մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով