Դավադրությունը էլ ոնց՞է լինում
Ըստ շրջանառվող լուրերի«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։
Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։
Դասագրքերում մեր պատմությունը սկսելու է Ուրարտու պետությունից և մինչ ուրարտական ժամանակաշրջանի մասին խոսք չկա:Հանված են մի շարք կարևոր պատմական դրվագներ,տեղանուններում օգտագործվում են թուրքական անվանումներ,հանված է կամավորական շարժման մասին պատմությունը,որևէ մի տեղ չկա հայրենասիրություն բառը ,մի խոսքով մասնագետները կարծում եմ շուտով կխոսեն այս դավադրության մասին:
Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ…