ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ Ա՛ՅՍ ԱՍՏԻՃԱՆ ԴԻԼԵՏԱՆՏ ԼԻՆԵԼ

Կարդում եմ լրահոսում թավշյա աղջիկների և տղաների արդարացումն այն խայտառակության, որին ականատես եղանք երեկ` ազգովի:

Թավշյա առաջնորդի անհագուրդ եսապաշտությունը պաշտպանելիս` շատ զգույշ պետք է լինեք նրա հարցազրույցի շուրջ արծարծված քննարկումների շարժառիթները կամայականորեն գնահատելիս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անգլերենի բավարար չիմացության, Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ տրված հարցերին պատասխան տալու անընդունակության վերաբերյալ երեկ բազում գնահատականներ հնչեցին: Իսկ այսօր առավոտյան ԱԺ 89 գլուխներից մեկն արթնացել ու նոր հիմնավորում է գտել. իբր Հարդ Թոքում բոլորն են անգլերեն տալիս հարցազրույցներ, դեռ մի բան էլ, մնալով թավշյա ոճին հավատարիմ, սույն միտքը գրողն ավելացնում է, որ ի՞նչ է` բոլորդ սկսել եք Հարդ Թոք նայել ու վերլուծել ու համեմատել, ինչ է ուզում եք Թավշագույնին քննադատել:

Չի կարելի, անթույլատրելի է, անընդունելի է այս աստիճան դիլետանտիզմի մթնոլորտը, որ դուք ստեղծել եք մասնագիտական համայնքի դեմ` գրեթե բոլոր ոլորտներում: Այս աստիճան անձապաշտությունը գործել, գործում է և կգործի նախևառաջ պետականության, և ուրեմն հենց ձե՛ր թիմի դեմ: Որքա՞ն կարելի է բացատրել:

Ցանկացած փորձագետ, որը քչից–շատից իսկապես հետաքրքրված է համաշխարհային զարգացումներով, բնական է, դիտել և դիտում է Հարդ Թոք ծրագիրը` հասկանալու այն ռազմավարական վեկտորը, որի ջատագով է Մեծ Բրիտանիան և ընդհանուր հաշվով` արևմտյան բլոկը: Ոչ, Թավշագույնը չկա այնքան, որ իր հայտնությամբ սկսվի փորձագետի կողմից Հարդ Թոքի բացահայտումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, դիտած լինելով այս ծրագրով հեռարձակված բազում բեկումնային հարցազրույցներ, որոնք իսկապես էպիկ բովանդակություն ունեն, մարդու սիրտ է ճմլվում` տեսնելով, թե ինչպիսի ցածրորակ մտքեր են փոխանցվում մեր մի հատիկ հայրենիք ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին, նման դիլետանտ, այդպես էլ չկայացած, փողոցային միտինգահավաքության մակարդակը չլքած գործչի շուրթերից: Անձամբ ես, նույն զգացողությունն ունեցել եմ նրա միանգամայն տգետ հայտարարություններից` արված Սանկտ–Պետերբուրգի տնտեսական ֆորումում, ՄԱԿ–ում, ԵԽԽՎ–ում, Մյունխենյան Անվտանգության Կոնֆերանսում կազմակերպված, Արցախյան հաղթանակները գետնահարող բազար–շոուում, ուր Ալիևյան կլանը հռհռում էր Թավշագույնի, և ուրեմն` ՄԵ’Ր ԲՈԼՈՐԻՍ, ՄԵ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔԻ վրա:

Միգուցե աղանդավորա–տրանսգենդերա–սորոսա–լևոնա–մերժականների ձեր ներքին լսարանի ականջները շոյի այն սուտը, թե իբր Հարդ Թոքում բոլորը պարտադիր անգլերեն են հարցազրույց տալիս: Սակայն ճշմարտությունը միանգամայն հակառակն է, պարզապես գուգլելով Հարդ Թոքի տարիների ընթացքում հավաքված կոնտենտը` կհանդիպեք ԲԱԶՈՒՄ հարցազրույցների, ուր հյուրը խոսել է իր մայրենի լեզվով: Եվրոպայում, որն այս հաղորդաշարի հիմնական լսարանն է, միանգամայն բնական է ընկալվում մայրենի լեզվով ու զուգահեռ թարգմանչությամբ տրված հարցազրույցը: Լսարանը օխ ու ախ չի քաշում` ասելով, վայ ինչ ամոթ է, անգլերեն չգիտի: Լսարանին հետաքրքիր է խոսվածի բովանդակությունը, որը մեր թավշի դեպքում, նույնն էր, ինչ հնչեցրել էր պարտվողականորեն Զոհրաբ Մնացականյանը 2019–ի հոկտեմբերին:

Մեծ Բրիտանիայի հանրային հեռուստատեսությունը հնչեցրեց հիմնական դրդապատճառը, որի համար ձեր փողոցային վակխանալիայի ու դրան հաջորդող ռեպրեսիաների վրա Եվրոպան աչք էր փակել: Դուք եկել էիք Արցախյան հիմնահարցում «բեկում» բերելու այն սցենարով, որը մաքսիմալ կծառայեր սույն պետության և նրա գլխավորած բլոկի գեոքաղաքական շահերը: Եվ երեկ պարզ տեքստով ձեզ ասացին «Ուշանում եք», «Չեք կարողանում գլուխ հանել»:

Ի հեճուկս ձեզ, ըստ էության, ոչ թե ուշանում եք զի հայրենասեր եք, այլ ուշանում եք, որովհետև ազգային օրակարգի ջատագով հասարակությունը զգոն է և թույլ չի տա իր մեջքի հետևում որևէ վերելակային խամաճիկություն, չի կուրանա կեղծ օրակարգերի անվերջ շարանով, առավել ևս, համոզիչ չի համարի «բոլո՛րն են այնտեղ անգլերենով հարցազրույց տալիս» հիմար ձևակերպումը: Նույնիսկ եթե հայերեն խոսեր, նույն վերելակային բանաձևն էր ցիտելու, իր աննախադեպի գովքն էր անելու, չեղած տնտեսական «թռիչքի» երգն էր երգելու, համավարակն իր նեղ քաղաքական օրակարգին ծառայեցնելն ու 1000–ից ավել մահ պատճառելն էր արդարացնելու…

Հայերեն, թե ռուսերեն, թե անգլերեն, թավշյա աղբը մնում է նույն թավշյա աղբը և այն առ ոչինչ է «Ղարաբաղը ԵՐԲԵ՛Ք չի լինելու Ադրբեջանի կազմում» մեր համազգային գերգաղափարի առջև:

ՀԳ. Քանի որ ձեզանից շատերը շատ երիտասարդ տարիքում են և չունեն աշխարհաքաղաքական իրադարձությունների ամբողջական պատկերի ընկալում, անպայման խորհուրդ եմ տալիս դիտել Հարդ Թոքի օտարալեզու հարցազրույցները:

ՀՀԳ. Ձեր նման գնահատականներով էլ առանց այդ էլ եսակենտրոն ձեր առաջնորդին վերածեցիք բռնապետի: Առաջինը հենց դու՛ք պետք է նրան հետ պահեիք նման հարթակում ա՛ռհասարակ խոսելու գաղափարից, իսկ իր պնդաճակատության դեպքում էլ` ավելի պնդաճակատ գտնվեիք ու ողջ կուսակցությամբ ՊԱՀԱՆՋԵԻՔ, որ ոչ մի դեպքում անգլերեն չխոսի: 

Աննա  Աբրահամյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով