Բանակը քաղաքական շահարկումների թեմա դարձնելը ոտնձգություն է ազգի և պետության նկատմամբ.Գևորգ Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բանակը քաղաքական շահարկումների թեմա դարձնելը ոտնձգություն է ազգի և պետության նկատմամբ:

Քայլածների փաբային մտածողությամբ՝ ապրիլյան մեր փառապանծ հաղթանակը պարտություն էր, որովհետև իրենք չէին իշխանության, իսկ տավուշյան մարտերը փայլուն հաղթանակ էր, որովհետև իրենք են: Սա վախկոտի, սա հանուն սեփական շահի ամեն ինչ առ ու ծախի առարկա դարձնելու հոգեբանություն է, սա անթույլատրելի է, սա քայլ է մեր անվտանգության դեմ:
Բանակը չի՛ կարող լինել քաղաքական կառույց:
Բանակը փայլուն հաղթանակ է տարել և՛ 2016 թվականի ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ, և՛ 2020 թվականի տավուշյան դիրքային մարտերի ժամանակ: Վե՛րջ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով