Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը.168.am

ՀՀ ոստիկանության և նրա համեմատաբար նորանշանակ պետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր ու հարևան Վահե Ղազարյանի համար փորձությունների նոր շրջան է սկսվում:

Մի կողմից Ամուլսարի ու Մաշտոցի պուրակի հետ կապված խնդիրները, ահագնացող սոցիալական բողոքի հիմքով ծագած ու ծագելիք բողոքի ալիքները, մյուս կողմից էլ կադրային խնդիրները լուրջ պրոբլեմ են դառնալու կառույցի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Վերջինիս մասին համակարգում բավական դրական են արտահայտվում՝ նշելով նրա հատկապես գրագետ պաշտոնյա լինելու հանգամանքը:

Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին նրանք արդեն իրերն են հավաքում աշխատասենյակներից:

Հիշեցնենք, որ Հայկ Մհրյանը եղել է իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: Նա էր համակարգում արտակարգ դրության պայմաններում դրա կատարումն ապահովելու գործընթացը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տիգրան Եսայանը 2012-2019 եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով