Արցախում կորոնավիրուսի ևս 2 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 270 է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ և գտնվում էին մեկուսացման մեջ։

Առողջացել է 1 քաղաքացի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 270 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով