Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք. վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, գրում է Տեղեկատվական շտաբը:

«Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով