Ամուլսարի խնդիրը լուծելու համար բյուջեից 400 հազար դոլար մսխեցին, որ ոստիկանությամբ «լուծեն».Բաբկեն  Հարությունյան

Երեկ մասնակցեցի Ամուլսարի պաշտպանության ակցիային: Ազդակիր համայնքների բնակիչների պահանջներն ու ակնկալիքները պարզ են ու հասկանալի, մարդիկ արդարացիորեն պահանջում են չեղյալ ճանաչել հանքի ՇՄԱԳՓ-ն , վերադարձնել Ամուլսարի պահապանների տնակները իրենց տեղերը, չէ որ վարչապետ դառնալուց կարճ ժամանակ անց Նիկոլը հանդիպեց տեղի բնակիչներին և խոստացավ, որ առանց համայնքի բնակիչների համաձայնության` Ամուլսարը հանք չի դառնալու: Չենք մոռացել նաև, թե ինչպես ՇՄԱԳՓ վերլուծության համար էլ 400 հազար դոլար նիկոլենք բյուջեից գցեցին իրենց ԷԼԱՐԴ-ի 《գրպանը》, չենք մոռացել, որ նույն ԷԼԱՐԴ-ը վերլուծել է Լիդիանի ներկայացրած տվյալները և ոչ թե ինքն է ծավալուն հետազոտություն իրականացրել : Շատ բան չենք մոռացել:

Ինչպես միշտ` այս անգամ ևս Նիկոլը դրժեց խոստումը և փորձում է բացել հանքը, բայց թող լավ իմանա, որ տեղի բնակչությանը արհամարհելով և ճնշելով` Ամուլսարը հանք չի դառնալու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաբկեն  Հարությունյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով