Ամաչել այս մարդու պրիմիտիվության մակարդակից,ամաչել Նիկոլի անգրագիտությունից…Միհրան Հակոբյան

BBC-ի Hard Talk ձևաչափը շատ կարևոր առանձնահատկություն ունի. հենց սկզբից զգուշացնում են՝ ծանր և անհարմար հարցեր են լինելու: Լավ, կարելի՞ է այսչափ չսիրել երկիրը, կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել:

Ամաչել, որ Նիկոլ Փաշինյանն երկրի ղեկավարը: Ամաչել այս մարդու պրիմիտիվության մակարդակից: Ամաչել Նիկոլի անգրագիտությունից: Ամաչել այս մարդու ցինիզմից: Դաս չեղա՞վ, որ Սակուրն իր հարցադրումներով, հարցերի տողատակերով ու խոսքի վրա բռնացնելու մարտավարությամբ անցած տարի ստորացրեց հայերերնից ավելի լավ անգլերեն իմացող ԱԳ նախարար Մնացականյանին: Ինչու՞, մեր ժողովրդի ո՞ր մեղքի համար այս մարդը համաձայնվեց իր չիմացած լեզվով ստորանալ անգլիախոս լսարանի առջև: Ինքը հեչ, քարն իր գլուխը, երկիրն է ափսոս, ժողովուրդն է ափսոս, որ աշխարհը մեր պետության ու 5000-ամյա ժողովրդի մասին հիմա դատողություններ է անում այս փողոցային պոպուլիստի պրիմիտիվության մակարդակով: Ամբողջը մի կողմ. ժողովուրդ ջան, ձեր գեները չեն վիրավորվու՞մ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միհրան  Հակոբյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով