Ես չեմ համարում, որ իմ լիազարությունները դադարեցված են. Ալվինա Գյուլումյան. Tert.am

Եթե նախագահը չի ստորագրել, Աժ նախագահը կարող է ստորագրել, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով հունիսի 30-ին ընդունված ՍԴ մասին օրենքի՝ ԱԺ նախագահի կողմից ստորագրվելուն:

«Եթե ՀՀ նախագահը 21 օրվա ընթացքում, չի ստորագրում առաջին հայացքից խնդիր չեմ տեսնում, որ ԱԺ նախագահն է ստորագրել, ես ինքս դեռ օրենքը պետք է կարդամ, որ մեկնաբանություն տամ»,-ասել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ալվինա Գյուլումյանը նշել է, որ ամեն դեպքում դեռ ձեռնպահ կմնա մեկնաբանություն տալուց: «Մինչև անհատական ակտ չընդունվի, մինչև չասվի, որ դա պաշտոնական ինձ վրա տարածվում է, համապատասխան վերջնահաշվարկ կատարվի, նոր արդեն համարեմ, որ ինձ հետ օրինական կամ ոչ օրինական այդպես են վարվել»,- ասաց նա և նշեց, որ չի համարում, թե իր լիազորությունները դադարեցված են:

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, նա ասաց, որ Եվրոպական դատարան են դիմելու և օրինական ճանապարհով պաշտպանելու իրենց խախտված իրավունքները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով