Երիտասարդ աղջիկները նույնիսկ դիմակով ենթարկվում են ոստիկանական բռնության

Երիտասարդ աղջիկները նույնիսկ դիմակով ենթարկվում են ոստիկանական բռնության։ Նրանց ձեռնաշղթաներով տանում են քաղմաս, հետո՝ հոգեբուժարան։

Իսկ ահա իշխանական պատգամավորին թույլ են տալիս անդիմակ ու բազմամարդ միջոցառում կազմակերպել։ Միայն հանրային արձագանքից հետո ստիպված մի «հիմնավորում» են գտնում, հետին թվով տուգանում անզգուշությամբ պատգամավոր դարձածին և վերջ։ Բա ո՞ւր են ձեռնաշղթաները։ Գոնե հետին թվով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, այս իշխանության առանձնահատկությունն այն է, որ սիրում են հետին թվով տուգանվել, ինքնատուգանվել, իրենք իրենց դեմ ցուցմունք տալ, ինքնաքննադատվել, ինքնա… «Թավշյա» դեմագոգիան հենց այդպիսին է լինում։

Անդրանիկ  Թևանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով