Եկե՛ք հաղթենք արտաքին թշնամուն , իսկ հետո կզբաղվենք մեր ներքին թշամիներով

Նիկո՛լ, կորոնավիրուսի տարածման առաջին պահից կոչ էի անում քեզ, խնդրում մի կողմ թողնել բոլոր քաղաքական տարաձայնություններն ու համախմբել բոլորիս. չարեցիր ու պարտվեցինք կորոնավիրուսին…

Հիմա էլ կոչ եմ անում , խնդրում եմ կա՛մ համախմբիր բոլորիս ՝ դադարեցնելով քաղաքական ամեն տեսակ պրոցեսներն ու հետապնդումները , վերացրու՛ սևերն ու սպիտակները ՝ բոլորիս համախմբելով հայոց եռագույնի ներքո ու դարձիր՝ պատերազմող պետության Գերագույն գլխավոր հրամանատար , կամ արագ զիջիր Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը , որպեսզի կարողանանք բռունցք դառնալ ու սատկացնել մեր ժամանակավոր հարևան սուլթանի ագրեսիվ ու չհիմնավորված նկրտումները…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եկե՛ք հաղթենք արտաքին թշնամուն , իսկ հետո կզբաղվենք մեր ներքին թշամիներով , բայց արտաքին թշնամու դեմ կռվում պետք է աչքներս չորս արած հետևենք ներքին թշնամուն, որ թիկունքից չհարվածի մեր պետականություններին…

Աստված պահապան Հայաստանը , Արցախն ու հայ ժողովուրդը…???

Մենուա  Հարությունյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով