«Որևէ փաստական տվյալ չկա,որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ընտրակաշառք է տվել».Երեմ Սարգսյան

Դատարանի որոշման մեջ շատ ուղիղ արձանագրված է, որ որևէ փաստական տվյալ չկա, որը կվկայի, ողջամիտ ենթադրության տեղիք կտա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ընտրակաշառք է տվել: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Եթե չկա նման տվյալ, որ ինքն անձամբ է արել, պետք է գա միջնորդավորված տարբերակ, որ Ծառուկյանը որևէ մեկին պետք է հանձնարարի, իմանա, որ նման բան է կատարվում, բայց բոլոր փաստական տվյաներով հաստատվել է, որ նույնիսկ այդ հանգամանքները չեն հաստատվում: Այն անձի ցուցմունքը, որը դատարան էր ներակայացվել՝ որպես հիմնավոր կասկածը հաստատող, ևս չի հաստատվել: Մենք պնդում էինք, որ այդ անձի հետ առերեսում կատարվեր մինչև կալանավորման միջնորդության քննարկումը: Այդ ժամանակ առերեսում չկատարվեց, դրանից հետո կատարվեց, և ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ Ծառուկյանն ընդհանարապես որևէ մեկի չի ասել, որ որևէ այլ անձի կաշառք տա, չի իմացել դրա մասին, չի կազմակերպել»,-ասաց Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա ընդգծեց, թե միջնորդավորված օղակը, որը դրա մասին պետք է ասեր, առերեսման ժամանակ հստակ նշել է, որ Ծառուկյանն իրեն ընդամենն ասել է, որ ընտրությունների հետ կապված անհրաժեշտ ծախսերի համար դիմի Կենտրոնական գրասենյակ:

«Ցանկացած ընտրության ժամանակ անհրաժեշտ են ինչ-որ ընտրական ծախսեր, դրա համար կան ֆոնդեր, ինչի համար էլ ասել է՝ անհրաժեշտ ծախսերի համար դիմել գրասենյակ: Գրասենյակ դիմելն ու մնացած պրոցեսները չեն կարող ուղիղ կապել Ծառուկյանի հետ»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք չկա:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով