Ուժեղացված վերահսկողություն Նոր Նորք վարչական շրջանում․ ՔՏՀԱՏՄ-ն հայտնաբերել է մի շարք խախտումներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշմամբհանրային տրանսպորտում անվտանգության կանոններիպահպանման նկատմամբ։

«Վերահսկողական աշխատանքների արդյունքում կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են ախտահանիչ հեղուկի բացակայության և սահմանված քանակից ավել ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգումհայտնաբերվել են վարորդներ՝ առանց պաշտպանիչ դիմակի։

Հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ շարունակել են իրականացնել լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ դեպքերում վարորդներին և ուղևորներին տվել պարտադիր կատարման ցուցումներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները շարունակում են ամենօրյա գրաֆիկով մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով