«Վերլուծությանդ» մեջ քեռիդ (Մովսես Հակոբյանը) որտե՞ղ էր 2016թ.-ին և հիմա.Աննա Մկրտչյանը`Արմեն Գրիգորյանին

Ի գիտություն Արմեն Գրիգորյանի՝ 2016թ.-ի ապրիլը և 2020թ.-ի հուլիսը նման են միայն նրանով, որ երկու դեպքում էլ լարվածությունը սանձազերծել է ադրբեջանական կողմը և երկու դեպքերում էլ հայկական բանակը հաղթանակ է տարել։

Մնացյալ ոչինչ նույնը չէ։ Ո՛չ մասշտաբները, ո՛չ Հայաստանի ղեկավարության կոմպետենտությունը (2020 թվականի իշխանությունը ՀՀ-ում գեներալի արժանապատվությունը նվաստացնողն է), ո՛չ քարոզչությունը, ոչինչ։
ՀՀ և Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի, օգտագործված զինատեսակների (ՏՈՍ 1, ԳՐԱԴ և այլն) որևէ նմանություն չկա։
Հետևաբար այդ համեմատությունը ընդհանրապես տեղին չէ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Արմեն Գրիգորյանի իրենց համար Ալիևի հարձակումը կանխատեսելի էր։ Սա ոչ այլ ինչ է, քան դատարկ մեծախոսություն։
Այս պնդումը ուղիղ հակասության մեջ է Նիկոլի կառավարության նիստին հայտնած «մոլորված ՈւԱԶ-ի» պնդմանը և Ալիևի հետ ունեցած «չկրակելու պայմանավորվածությանը»։

Ա. Գրիգորյանի մտորումները «հեղափոխության» ազդեցության ու ադրբեջանական քարոզչության հակազդելու մասով միայն տհաճ ծիծաղի առարկա կարող են դառնալ, ոչ ավելին։
«հեղափոխություն» արածները կեղծ լուրեր են տարածում այն ժամանակ, երբ բանակայիններն իրենց կյանքն են վտանգում։ Փոխանակ «հեղափոխությունը» բանակի կողքին կանգներ, լուրեր էր տարածում ռազմական հեղաշրջման մասին։
Եթե այս տեսակ կեղծ քարոզչության ուժեղացման մասին է Արմեն Գրիգորյանը խոսում, ուրեմն համամիտ եմ իր հետ։

Նույն Արմեն Գրիգորյանը, Նիկոլը ու խմբակը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը համարում էին մի գիշերվա ընթացքում կայացրած որոշումներ, ոչինչ չտվող և կործանարար համագործակցություն։
Հիմա առաջին քայլածից մինչ վերջինը խոսում են անվտանգության երաշխիքների մասին։
Չլինի արդեն պատմությունն էլ են խմբագրում ու ստացվելու է, որ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցելն էլ է ձեր «հեղափոխության» որոշումը եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Արմեն Գրիգորյանի «վերլուծությունը» երբ կարդում էի, տպավորություն է, որ նավթագազային քաղաքականության մեջ ներգրավված միջին օղակի պաշտոնյայի գրած նյութ լինի ոչ թե ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի։

Հ.Գ. «Վերլուծությանդ» մեջ քեռիդ (Մովսես Հակոբյանը) որտե՞ղ էր 2016թ.-ին և հիմա։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով