Վեդու ԲԿ-ի հիվանդասենյակներում ավելացվել է 32 թթվածնային կետ. նախարարն ու մարզպետն այցելել են ԲԿ-ներ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հուլիսի 1-ին այցելել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում հայտնել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այցելության ժամանակ զրուցել ենք բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Բժշկական կենտրոնների տնօրենների հետ զրուցել ենք նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին»,-գրել է մարզպետը:

Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարության միջոցներով Վեդու բժշկական կենտրոնում 5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը, 32 թթվածնային կետ է ավելացվել հիվանդասենյակներում, հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել է նոր՝ ավտոմատացվածով,տեխնիկապես հագեցվել է բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը (գերժամանակակից, շարժական, թվային ռենտգեն սարքավորում):

Առաջիկայում նախատեսվում է նաև վերելակի տեղադրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով