«Տղերք սա արդեն կատաստրոֆայա»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ ՊՆ երեկ պաշտոնապես հաղորդագրություն է տարածում, որ Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են( շեշտում են, որ ԿՐԿՆԵԼ են) հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Այսօր կառավարության նիստում Փաշինյանը, իբրև հարց-ուղղորդում է հնչեցնում հետևյալ ենթատեքստով, թե «հնրավո՞ր է մոլորվել են»:

Ուշադրություն` «հնարավո՞ր է մոլորվել են»: Գերագույն գլխավոր հրամանատար` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը ասում է՝ տեղի է ունեցել «սահմանային դիրքը գրավելու փորձ, կիրառելով հրետանային կրակ» ի՞ինննչ մոլորվել: Սահման պահող տղերքը 17-ից ավել թշնամի են վերացրել, թե՞ մոլորյալ ադրբեջանցի զինծառայողների, որոնք ԿՐԿՆԵԼ են մոլորվելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Տղերք սա արդեն լուրջ չի էհհհ՜ , սա արդեն կատաստրոֆայա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով