«Տարվա քավոր» Վահե Ղալումյանը հատկապես շաբաթ-կիրակի օրերին գնում է Իջևան և փողոցներում գաղտնի շրջում` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում.«Իրավունք»

«Մեր տեղեկություններով` պատգամավոր Վահե Ղալումյանը, որն առավել հայտնի է «Տարվա քավոր» մականվամբ, Իջևան քաղաքում «գործ տալով» է զբաղված:

Իջևանյան մեր աղբյուրները հայտնում են, որ Ղալումյանը հատկապես շաբաթ-կիրակի օրերին գնում է Իջևան և փողոցներում գաղտնի շրջում` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում: Թե ինչու է պատգամավոր Ղալումյանն այդչափ ստորացուցիչ աշխատանքով որոշել զբաղվել, թերևս անհասկանալի է»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով