«Սերժ Սարգսյանը օգնում է Ամարասի վանական համալիրի վերականգնմանը ու կարիք չկա նորից բացատրելու, թե հայերի համար ինչպիսի պատմամշակութային արժեք է Ամարասի վանական համալիրը».Կարեն Վարդանյան

Նորմալ է, որ մարդիկ կարող են չընդունել Սերժ Սարգսյանին որպես քաղքական գործիչ, չսիրել, պարտադիր չի բոլորը բոլորին սիրեն, հենց դա էլ կոչվում է բազմակարծություն, որը անհրաժեշտ գործոն է զարգացման համար: Բայց տվյալ պահին Սերժ Սարգսյանը օգնում է Ամարասի վանական համալիրի վերականգնմանը ու կարիք չկա նորից բացատրելու, թե հայերի համար ինչպիսի պատմամշակութային արժեք է Ամարասի վանական համալիրը: Հիմա որ ծաղրում եք Սերժ Սարգսյանին հենց այդ նախաձեռնության համար, ի՞նչ է ստացվում, որ դուք դեմ ե՞ք Ամարասի վերականգնմանը: Կարող եք դեմ լինել իրեն, բայց կոնկրետ նրա կողմից արվող այս գործը նաև ձեր շահերից է բխում, ձեր համար է արվում, չէ՞ որ դուք էլ եք հայ: Թե՞ հայ չեք: Կարող ա՞ թուրք եք:

Բայց չէ, դուք թուրք էլ չեք, որովհետև թուրքը չի ծաղրի իր այն գործչին, որը ասենք ինչ-որ ավերված մզկիթ է փորձում վերականգնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  փոխնախագահ  Կարեն  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով