Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք. hաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հուլիսի 14-ին, ժամը 13։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով