ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի չկիրառումը հետևանք և ազդեցություն չունի հետագայում բուն գանգատի քննության ընթացքի վրա․ Գոհար Մելոյանը՝ ՍԴ դատավորների հայցադիմումի մասին

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին ՄԻԵԴ կողմից տարածած հաղորդագրությանը և միջանկյալ միջոց չկիրառելու հարցին։ Այս առիթով սահմանադրագետը գրել է․

«Հուլիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածեց մամլո հաղորդագրություն, համաձայն որի՝ որոշում էր կայացրել «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով չկիրառել միջանկյալ միջոց ՀՀ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ գտնելով, որ ՄԻԵԴ-ի կանոնակարգի 39-րդ կանոնի համատեքստում առկա չէ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքներին ուղղված լրջագույն սպառնալիք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար, այս հաղորդագրությունը դարձավ տարաբնույթ շահարկումների և մանիպուլյացիաների առարկա, ընդհուպ մինչև՝ գործի վերնագրի փոփոխված տարբերակի մատուցում, տարբեր դատավարական գործընթացների, ինչպես՝ միջանկյալ միջոցի և բուն գանգատի քննություններն են, նույնականացում և այլն։

Վերոնշյալի հետ կապված անհրաժեշտ է արձանագրել․
·    միջանկյալ միջոցի պահանջն առանձին դատավարական գործընթաց է, և անգամ հաղթանակի նվազ հավանականության պարագայում, իմ կարծիքով, դիմումատուների ներկայացուցիչը պետք է օգտվեր նաև այդ գործիքակազմից, առավել ևս, երբ բուն գանգատն առերեւույթ հիմնավոր է,

·    միջանկյալ միջոցի կիրառման արդյունքում՝ հնարավոր կլիներ մեղմել ստեղծված ճգնաժամի հետևանքները․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

·    միջանկյալ միջոցի չկիրառումը հետևանք և ազդեցություն չունի հետագայում բուն գանգատի քննության ընթացքի վրա․

·    ինչպես նախկինում անդրադարձել էի՝ գործի հիմքում առկա են հարցադրումներ, որոնց վերաբերյալ ուշագրավ կլինի ՄԻԵԴ-ի անդրադարձն իրավունքի զարգացման տեսանկյունից,

·    հիմնվելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիայի վրա՝ շարունակում եմ պնդել, որ դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստի արձանագրման հավանականությունը ՄԻԵԴ-ի կողմից բավականին բարձր է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով