«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին արտերկրներում չտրվել այդ գայթակղությանը և սադրանքներին».Արեն Ապիկյան

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան   իր   էջում  գրել է.

«Հայ-Ադրբեջանական կոնֆլիկտը տեղափոխել այլ երկրների փողոցներ, մեծագույն հիմարություն է, որը բացի վնասից ոչինչ չի բերում: Եվ առաջին հերթին վնասում է այդ երկրների հայ համայնքների հեղինակությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որքան էլ մեծ չի գայթակղությունը տալ և սատկացնել մի քանի ադրբեջանցու, որոնցից շատերը հատուկ սադրում են, չի կարելի թույլ տալ նման բան տեղի ունենա: Նախ դա անպայման կբերի պատասխան գործողությունների հայերի հանդեպ, ինչը մենք արդեն տեսնում ենք, երկրորդն էլ կդնի մեզ նրանց հետ նույն շարքում, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին արտերկրներում չտրվել այդ գայթակղությանը և սադրանքներին: Դրանով դուք միայն վնասում եք Հայաստանին և ձեզ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով