Կարող է վերջապես հասկանաք, որ հիմարություններով եք զբաղված․ Աղասի Ենոքյանը՝ սահմանին տեղի ունեցող դեպքերի ֆոնին՝ դիմակ դնելու և ակիվիստներին բերման ենթարկելու մասին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս օրեին սահմանին տեղի ունեցող զարգացումների, միջազգային հարթակներում կատարյալ պարտության ֆոնին, իշխանությանկողմից դիմակ կրելու պահանջին խստացմանը և ակտիվիստներին ոստիկանություն բերման ենթարկելուն: Այս առիթով Աղասի Ենոքյանը գրել է․

«Պետք է արձանագրել, որ միջազգային բնագավառում կատարյալ պարտություն ենք կրել։ ԳՈՒԱՄ-ը մեղադրում է Հայաստանին, ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ երկու կողմին էլ, ՀԱՊԿ-ն ուզում է արտակարգ նիստ հրավիրել, բայց առանց պատճառները բացատրելու՝ հետաձգում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն, լրիվ լեգիտիմ, ժողովրդի կամքը ներակայացնող լինելը այստեղ չի աշխատում, Նարեկենց ասֆալտին փռելն էլ չի օգնում, անգամ Հրայրը էլ ՍԴ նախագահ չի, որ խանգարի։

Կարող է վերջապես հասկանաք, որ հիմարություններով եք զբաղված, որ ձեր ժամանակը անհեթեթ բաների վրա եք ծախսում։ Դիմակ կրելը լուծում չի։ Ի դեպ, եթե Յուրի Խաչատուրովը մնար ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, գոնե կիմանայինք, թե նիստը ինչու են հետաձգել։

Հ․Գ․ Իսկ Գրիգորի Խաչատուրովը ժամանակ չի ունեցել գեներալական համազգեստով նկարվելու, եւ բոլոր լրատվամիջոցները դնում են նրա գնդապետական լուսանկարը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով