Կարմիրը միշտ կլինի կարմիր, անկախ հիվանդ ուղեղների ցանկություններից.Սրբուհի Առաքելյան

– Իսկ եկե՛ք կարմիր գույնը փոխարինենք շագանակագույնով
– Եկեեեե՛ք, հոգնեցինք կարմիրից, ինչքա՞ն կարելի ա
– Վերջ, էլ չկա կարմիր, անունը չտա՛ք
– Ուռռռաաաա՜
Բայց մի րոպե… Արյունը կարմիր ա, բա հիմա՞… Հը՞…?
– Դե… ուրեմն, բերեք թող շագանակագույն համարվի արյունը
– Թոոոող, ուռռռռաաաաա՜
Բայց մի րոպե… Ծիածանի կարմիրը բա՞… հը՞?
– Դե… Ուրեմն, ծիածանում մինչև կարմիրը ավելացնում ենք շագանակագույն, ու այնպես, որ կարմիրը համարյա փակվի
– Ավելացրեցինք, ուռռռաաաա՜
Բայց մի րոպե… Ծիածանի գույները միացնելիս ստացվում է սպիտակ… հը՞?
– Դե… ուրեմն, թող ծիածան չլինի
– Այոոոոոո, ուռռռռաաաա՜
Բայց մի րոպե… փաստորեն, դուք համաձայեք սպիտակ լույս չլինի՞, արև չլինի, ծիածանն աձրևից հետո չլինի որ ի՞նչ… հը՞
– Դե… հա…
Բայց ի՞նչ իմաստ
– Դե… չկա իմաստ… Հլա սպասե՛ք, բա ինչի՞ց սկսվեց??
Սկսվեց մի մոլագարից, որի համար շագանակագույնը հոգեհարազատ էր ու դրան հասնելու համար նա պատրաստ է բոլորիդ թողնել առանց լույս: Դե, բա «ուռռաաա» չեք գոռու՞մ

«ԱԺ. մութ օրերի քրոնիկոն»
#դեբիլների_ապստամբություն
ՀԳ. Կարմիրը միշտ կլինի կարմիր, անկախ հիվանդ ուղեղների ցանկություններից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Սրբուհի  Առաքելյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով