«Հերթական նողկալի քայլը հայ ժողովրդի նկատմամբ». Հովհաննես Խաչատրյան

Հերթական նողկալի քայլը հայ ժողովրդի նկատմամբ

Բոլորիս համար էլ գաղնիք չէ,որ այս արտակարգ դրությունը կոչվածը, իշխանությունը օգտագործում է քաղաքական նպատակներով և շատ լավ գիտակցում են,որ կարող են չթույլատրել հավաքներ,բողոքի ցույցեր,բայց փոխարենը իրենք իրենց համար բարենպաստ հարցեր են լուծում:Թարմ օրինակներից է,15 տարուց ավել է ինչ մարդիկ Վազգեն Սարգսյանի անունը կրող մարզադաշտի մոտ վաճառում են օգտագործված ապրանքներ,որպեսզի կարողանան մի կերպ գոյատևեն:4 ամսից ավել է ինչ երկրում տիրում է արտակարգ դրություն ու համոզված եմ,որ այս մարդիկ ևս տուժել են,բայց այդ ամենը Նիկոլին և իր կամակատար տղաներին ու աղջիկներին չի հետաքրքրում,փոխանակ այդ մարդկանց օգնության ձեռք մեկնեն,փոխարենը որոշել են այս վատ վիճակում տեղահանել ու չթողնել,որ այդ մարդիկ օրվա հացի գումարը աշխատեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա արդեն համոզվում եք չէ՞,որ սրանք ոտքից-գլուխ`չկամեցող են:Ախր ո՞նց էլի,ոնց կարող են այս նեղ օրերին գնալ ու մարդկանց օրվա հացի գումարը աշխատելուն վայիս լինել:Լավ ենթադրենք ինչ-ինչ խնդիր կար,բա այդ ինչու՞ երկու տարվա մեջ չլուծեցիք:Ասե՞մ,որովհետև դա ձեր հերթական վախն էր,քանի որ այդ ժամանակ մարդիկ կբողոքեին,ցույց կանեին իսկ դուք ուղղակի չէիք կարող նրանց դեմն առնել իսկ հիմա ընտրել եք հարմար պահը և արտակարգ դրության շղարշի տակ մարդկանց բերման կենթարկեք ու ցույցը կցրեք:Դուք այսօր այդ մարդկանց մեկ ամիս ժամանակ եք տվել,բայց դա ոչինչ չի փոխի,քանի որ մեր տնտեսությունը մեկ ամսից չի վերականգնվելու և ձեր այդ քայլը` հերթական նողկալի քայլն էր մարդկանց նկատմամբ:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով