Դուք ընտրել եք զինվորականի ուղին, միջակություն չլինելու և ձեր ընտանիքի անունն էլ ավելի բարձր պահելու մղումով

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն ի սրտե շնորհավորում է Հաղթանակած 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձը, մաղթելով քաջ առողջություն, անձնական երջանկություն և երկար կյանք:

Սիրելի հրամանատար, դուք այն սակավաթիվ անձանցից եք, որոնք հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ընտրել են լրիվ գիտակցաբար, լրիվ հասկանալով բեռի ծանրությունն ու սպասվելիք զրկանքների գինը:
Դուք ընտրել եք զինվորականի ուղին, միջակություն չլինելու և ձեր ընտանիքի անունն էլ ավելի բարձր պահելու մղումով և արդարացրել եք այն, որի վառ ապացույցն էր այս տարվա հուլիսի կեսին, հակառակորդի սանձազերծած մարտագործողություններին տված ձեր պատասխանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եղեք հպարտ, առույգ ու խիզախ և միշտ հիշեք, որ Ղարաբաղյան պատերազմի վետերանները ձեր կողքին են և անհրաժեշտ պահին միշտ կհասնեն օգնության:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով