Չկա ավելի տհաճ տեսարան քան հիստերիան, բայց շատ հաճելի է, երբ դա տեսնում ես ԼՏՊ-ականների և Նիկոլականների մոտ

Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպումի մասին տեղեկություններից հետո սկսվեց մի իսկական հիստերիա:))) Էլ ֆեյկերով, էլ իրական էջերով մի խուճապ ու վայնասուն է սկսվել ԼՏՊ-ի և Նիկոլի կոցմնակիցների մոտ:

Եթե փորձեի վերնագրել այդ խուճապը, երևի այն կհնչեր ինչպես մեզ բոլորիս հայտնի “մկների ժողովում” արտահայտությունը. Վայ, մեր մահը մոտ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո, կա իսկական խուճապ, ակնհայտ խուճապ և դա դեռ այն ժամանակ, որ մենք հանգիստ նստած ենք, դեռ չենք դուրս եկել փողոց:

Իհարկե առնետավազքի սենսեյները շատ լավ են զգում իրենց փչովի նավակի խորտակումը և գիտեն, որ դա ոչ միայն կբերի իրենց պաշտոնանկություններին ու կզրկի իրենց յուղոտ պարգևատրումներից, այլ նաև կկանգնեցնի արդարադատության առաջ և կգամի անարգանքի սյունին:

Բոլորն են հասկանում, որ օտարն ու արհեստականը, չեն կարող ապրել բնական ճանապարհով ապրած ու գոյատևած մեր միասնական ազգ-պետությունում: Դրա համար են փորձում մեզ կոտրել, ճնշել ինչպես օրգանիզմն են զրկում իմունիտետից, որ դուրս չմղի օտար մարմինը: Մեզ ստիպում են համակերպվել օտար գործակալներին, օտար բարքերի կրողներին, օտարից սնվողին, օտարի ծառային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չի լինի, մենք հաղթել ենք Արցախում, հաղթել ենք քոռին, կհաղթենք նաև կլյաուզնիկ դասալիքին:

Եկել է ժամանակը հաղթանակների: Կհաղթենք մեր ներքին թշնամուն, կհաղթենք ինքներս մեզ և կհաղթահարենք մեր ազգի հերթական փորձությունը…

Կորյուն  Գրիգորյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով