Այսօր կառավարության դիմաց ՀՀԿ երիտասարներով անցկացրեցինք մեր ակցիան և դա թող ի գիտություն լինի այս ապիկար իշխանությանը,որ մենք` չենք մոռանում ոչինչ ու ոչ ոքի.Հովհաննես Խաչատրյան

Իշխանությանը չի հաջողվելու քողարկել այն,ինչը կատարվում է այսօր Հայաստանում:Մեր ակցիաները լինելու են շարունակական և մեզ
չի´խանգարի ու չի´կանգնեցնի այս խեղաթյուրված արտակարգ դրությունը:Այս իշխանության ղեկավարից սկսած մինչև ամենա ցածր ներկայացուցչին թվում է թե նրանք կարող են մոլորեցնել կատարվածը կամ ուղղակի ծածկադմփոց անել իրականությունը,հիասթափեցնեմ ձեզ տղաներ և աղջիկներ դա ձեզ մոտ` չի´ստացվելու:Ձեր կողմից հարուցված շինծու քրեական գործերը,սահմանադրության բռնաբարումը այդ խնդիրները մեզ մոտ մոռացության չի մատնվելու:

Հայաստանի հանրապետությունում այսօր փակ է և´օդային
և´ցամաքային սահմանը իսկ ուղևորափոխադրումներն և բեռնափողադրումներն իրականացվում են սահմանափակ,այսինքն ՀՀ իշխանությունները կամ ներգրաված են այդ խնդրի մեջ կամ այն ինչ կատարվել է եղել է նրանց իմացությամբ,քանի որ մինչ օրս չկա որևէ քրեական գործ և չկա որևէ հերքում,կամ այդ ինչպե՞ս է ստացվում,որ մեր երկրից դուրս է գալիս մի քանի ինքնաթիռ`բեռնված ծխախոտով,բայց մեր այս «դեմոկրատ»իշխանությունը տեղյակ չի լինում`մենք դրան չենք հավատում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԳ Իրավապահ համակարգի հարգելի աշխատակիցներ,Ձեր կրած ուսադիրներն ծառայեցրեք հանուն մեր պետության,հանուն մեր ապահով Հայաստանի,քանի որ Փաշինյանը և իր թիմը հավերժ չեն և վաղ թե ուշ նրանք հայտնվելու են ամբաստանյալի համար նախատեսված աթոռին իսկ դուք նրանց ծառայելով ուղղակի և անուղղակի կերպով դառնում եք նրանց հանցակիցն:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով