Ավելի գռեհիկ ու ավելի երեսպաշտ կարգախոս ուղղակի չեմ հիշում․․․ Զոհերի թիվը արդեն մոտ 650 է ու անընդհատ աճում է։ Թե բա՝ «կրենք

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Կրիր, որ կրենք» – ամեն քայլափոխի մեզ են դիմում դիմակ ԴՐԱԾ (և ոչ թե կրող) բազմաթիվ տիկնայք և պարոնայք՝ հարգարժան, անարժան կամ անծանոթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ես ավելի գռեհիկ ու անճաշակ ու ավելի երեսպաշտ կարգախոս ուղղակի չեմ հիշում։ Թե բա՝ «կրենք»։ Զոհերի թիվը արդեն մոտ 650 է ու անընդհատ աճում է։ Թե բա՝ «կրենք»։ Ո՛չ հաղթել գիտեք մարդավարի, ո՛չ էլ՝ պարտվել։ Թե բա՝ «կրենք»։

Էս շարքն էլ՝ ձեզ նվեր։ Որ կարիք լինի, օգտագործեք հերթական գռեհիկ ու անճաշակ սոցիալական արշավի ընթացքում.

Գրի՛ր, որ գրենք
Ժրի՛ր, որ ժրենք
Խրի՛ր, որ խրենք
Հրի՛ր, որ հրենք
Մրի՛ր, որ մրենք
Ջրի՛ր, որ ջրենք
Սրի՛ր, որ սրենք
Ցրի՛ր, որ ցրենք»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով