Ամեն անգամ, երբ կարդում եմ «Բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել» արտահայտությունը, ուզում եմ անկեղծ արձագանքել

Ամեն անգամ, երբ կարդում եմ «Բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել» արտահայտությունը, ուզում եմ անկեղծ արձագանքել.

«Այ ձեր ցավը տանեմ, դուք ի՞նչ գիտեիք, թե իրականում ինչի համար էր այդ ամենը։ Դուք ընդհանրապես փորձու՞մ էիք հասկանալ, թե ինչ էր կատարվում 2018-ի ապրիլին։ Մարդա ձեր բողոքով ու դարդով հելել մեզ քշում էիք։ Ո՞ր մեկդ փորձեց հասկանալ, թե հետո ինչ է լինելու, ովքեր են գալու, ինչ են անելու, ում հաշվին…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հա, մենք մեր սխալներն ունեինք, բայց ձեր տրնգիները Երեւանի փողոցներում մեր վրա չգրեք։ Դրանք ձեր քաղցրահուշ մեղքերն են։

Կընդունե՞ք ազնվորեն՝ երկիրը ապագա կունենա։ Կփորձեք էլի՞ «սաղ Սերժնա մեղավոր, որ մենք փողոց փակեցինք ու Արագածից ձյուն բերեցինք» փափուկ բարձով բավարարվել՝ ձեր ընտրության տերը կլինեք ճակատագրով։

Ու հերթական անգամ հերթական «բա մենքը» արտաբերելիս, հիշեք, որ այո, բա դուք..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով