Ժողովուրդ ջան, Երեւանում «բնիկության» հարցով անիմաստ չվիճենք.Արմեն Աշոտյան

Կարճ ասեմ ասելիքս։

1. Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է։ Հայության յուրահատուկ խառնարանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Երեւանն իրոք ունի բնիկներ, չի կարող հայկական որեւէ բնակավայր չունենալ այդպիսի սեփական պատմական բնակչություն։

3. Սովորաբար բնիկ կարող են համարվել առնվազն 3-րդ սերնդով որեւէ բնակավայրում, տվյալ դեպքում՝ Երեւանում ծնվածները։

4. Իմ ասած չափանիշով ես բնիկ երեւանցի չեմ, բայց տղերքս արդեն կարող են այդպիսիք դիտվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5. Մարդս մարդ լինի, հայս՝ հայ։

6. Գույքահարկի բարձրացումն այս սոցիալ-տնտեսական ճգնաժամի ընթացքում իրոք խայտառակություն է, դրա բեռը զգալու են գրեթե բոլորը, իսկ ամենածանր կերպով հարվածելու է հատկապես մայրաքաղաքի բնակչությանը։

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան   էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով